Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Էլեկտրաէներգիան կթանկանա օգոստոսի 1-ից

Էլեկտրաէներգիան կթանկանա օգոստոսի 1-ից
02.07.2014 | 10:49

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց էլեկտրաէներգիայի սակագները մոտ 4 դրամով բարձրացնելու որոշում։
Բնակչությանը մատակարարվող ցերեկային էլեկտրաէներգիայի 1 կիլոՎատտ/ժամը ներկայումս գործող 38 դրամի փոխարեն կդառնա 41,85 դրամ, գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31,85 դրամ:

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ